Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ ճանապարհային ոստիկանները «փնթի են աշխատում»


13:10 , 31 օգոստոս, 2012

«Տասնյակ անգամ դիմել եմ ձեզ՝ բոլորիդ, խնդրել, առաջարկել, հորդորել, որպեսզի լավ ոստիկանի աշխատանքը ինչ-որ մի փնթի, անշնորհք ոստիկան չաղտոտի չփչացնի: Առավոտից երեկո, գիշեր-ցերեկ աշխատում են ոստիկանները, և հանկարծ նրանց մեջ հայտնվում են մարդիկ, որոնք հասարակական կարծիք են փոխում մեր մասին՝ լավին վատի հետ խառնելով»,- մասնավորապես ասել է նա:

Վլ. Գասպարյանը զգուշացրել է ճանապարհային ոստիկաններին սիգարետով քաղաքացու հետ չխոսել, ծամոն չծամել, մեքենայով երթևեկող քաղաքացիների մեքենաները կանգնեցնելիս ոստիկանական մեքենան կայանել նրանց հետևում: Ոստիկանապետը հրահանգել է վարչական պատասխանատվության ողջ գործընթացն իրականացնել տեսախցիկի համար տեսանելի վայրում: «Չե՛ք կատարում, փնթի՛ եք կատարում: Նորից ձեզ զգուշացնում եմ. փնթի կեցվածքով քաղաքացիների հետ վարվելու ձևի, անշնորքության համար մյուս անգամ կպատժվեք խստագույն կերպով»,- ասել է նա:

Կից նյութը