Իրաքի քրդերն ազատագրում են Մոսուլի մերձակայքի բնակավայրերը


23:16 , 5 սեպտեմբեր, 2014

_77384578_773793251in.am-ը գրում է.

Քրդական ռազմականացված ստորաբաժանումները («փեշմերգա») «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրում են Իրաքի հյուսիսում`Մոսուլի մերձակայքում գտնվող բնակավայրերը: Փեշմերգաներին արդեն հաջողվել է ամբողջությամբ շրջափակել Բաաշիկա քաղաքը: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ըստ ներկա դրությամբ ձեռքի տակ եղած տեղեկության` քրդական ջոկատները մոտենում են Բարտիլա բնակավայրին, որն անմիջապես Մոսուլի մերձակայքում է: 6 ժամ չդադարող բախումների արդյունքում քրդերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Զարդեք սարի վրա: Քրդերին օդից աջակցել են ԱՄՆ ռազմաօդային ուժերը: