20:37 , 5 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 20-ին Բավարիայում սկսվում է աշխարհում գարեջրի ամենամեծ փառատոնը՝ Օկտոբերֆեսթը (Oktoberfest), որը կտևի 16 օր՝ մինչև հոկտեմբերի 5-ը:
Օկտոբերֆեսթը անցկացվում է բաց դաշտում՝ քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Մինչ փառատոնը տեղադրվում են վրաններ ու ատրակցիոններ: Գարեջրային վրանները հսկայական են. դրանցից ամենամեծերը 10 հազար մարդու են տեղավորում:
Փառատոնի բացմանը ամեն վրանում հարկավոր է տեղ պատվիրել:
Անցած տարի փառատոնի ընթացքում խմվել է 6,7 մլն լիտր գարեջուր, ոստիկանները ստացել են 2 հազար կանչ: