Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի յուրօրինակ մեղրամիսը


16:40 , 5 սեպտեմբեր, 2014

Brad Pitt, Angelina Jolie, BAFTA British Academy Film Awards 2014

Օգոստոսի 23-ին պսակադրվելուց հետո Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը իրենց ժամանակն այնպես չեն վայելում, ինչպես շատերը կանվանեին ավանդական մեղրամիս:

Նորապսակները իրենց մեղրամիսը կանցկացնեն Մալթայում նկարահանվող «By the Sea» (Ծովի մոտ) ֆիլմի նկարահանումներին:  Սակայն ֆիլմը, ինչպես շատերը կարող են սպասել, իրականում ռոմանտիկ կոմեդիա չէ: People ամսագրին տված իր հարցազրույցում Ջոլին նշել է. «Մենք միասին աշխատում ենք վշտի ու դժվարին ամուսնությունը հաղթահարելու մասին դրամայում»:
Ի դեպ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը ինքն՝ Անջելինա Ջոլին է: Իսկ գլխավոր դերերում միասին հանդես կգան Փիթն ու Ջոլին:

Հիշեցնենք, որ զույգի ամուսնությունը տեղի ունեցավ օգոստոսի 23-ին Ֆրանսիայում, և պսակադրության ընթացքում մեծ դեր ունեցան նաև զույգի վեց երեխաները՝ պահելով ծաղիկները, զանգակներն ու հարսնացուի քողը:
«Մեզ համար շատ կարևոր էր այդ օրը հանգստությամբ ու ծիծաղով լի անցկացնել»,- People ամսագրին տված հարցազրույցում նշել են 50-ամյա Փիթն ու 39-ամյա Ջոլին. «Դա յուրահատուկ օր էր մեր երեխաների հետ անցկացնելու համար և չափազանց ուրախ ժամանակ մեր ընտանիքի համար»: