16:30 , 5 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի 2016թ. Լեհաստանի մայրաքաղաքում: Այս մասին, ինչպես հաղորդում ITAR-TASS-ը, հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Կոմորովսկին ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին հրավիրել է Վարշավա՝ նշելով, որ դա «դա լավ փորձ կլինի» հանրապետության համար:
«Ինչ էլ որ լինի, դա կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողով Լեհաստանում՝ Վարշավայում՝ այնտեղ, որտեղ երբևէ հիմնվել և լուծարվել է Վարշավայի պայմանագիրը»,- ասել է նա: