Եթե պարզվի, որ մանկապարտեզներին մատակարարվել է սատկած տավարի միս, չպետք է զարմանանք. Բաբկեն Պիպոյան


15:54 , 5 սեպտեմբեր, 2014

mankapartezAraratnews.am-ը գրում է.

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ուսումնասիրել է քաղաքապետարանի տրամադրած 1000 պայմանագրերից շուրջ 59-ը, որոնք վերաբերում են գնումների մրցույթներին:

Պիպոյանը վստահ է, որ ոլորտում հենց պետության կողմից պետք է սահմանվեն իրատեսական գներ:

Նա մի քանի օրինակներ բերեց` հաստատելու, որ գնումների համար անցկացվող մրցույթները «անհասկանալի» սկզբունքով են անցկացվում:

Օրինակ` բուլկի մատակարարող ընկերությունը շահել է 115 դրամով բուլկի մատակարարելու իրավունք: Այն դեպքում, երբ, օրինակ, «Սևանի հացի գործարանը» ներկայացել էր մրցույթին 58 դրամով:

Շատ դեպքերում, ըստ Պիպոյանի, նաև քաշի մեջ են խաբում, ինչը կարող է երեխաների մոտ թերսնուցման պատճառ դառնալ:

Կաթ մատակարարող մի ընկերություն շահել է մատակարարման իրավունքը 269 դրամով, այն դեպքում երբ խոշոր արտադրողների մեծ մասը 350 դրամից պակաս չի առաջարկում: Նույն վիճակն է ձվի դեպքում. հիմնականում մատակարարվում են 25 օրվա վաղեմության ձվեր, այնինչ ցանկալի է, որ ձուն լինի գոնե 7 օրվա:

«Եթե մեխանիզմ չներդրվի, իրավիճակը նույնն է մնալու»,- ասում է Պիպոյանը:

Մսամթերք մատակարարող ընկերությունների դեպքում պատկերը կրկին նույնն է.

««Նուբար1 ՍՊԸ»-ն շահել է 1800  դրամով տավարի փափուկ միս մատակարարելու իրավունք, այն դեպքում, երբ շուկայում նման միսը շատ անգամ ավելի թանկ արժե: Հետո, եթե պարզվի, որ մանկապարտեզներին մատակարարվել է սատկած տավարի միս, չպետք է զարմանանք: Երբ «Էդուարդ Մխիթարյան» ՍՊԸ-ն մրցույթին ներկայացել է 1200 դրամ հավի մսի և 1550 դրամ հավի կրծքամսի մատակարարման համար վճարելու դիմումով, ոչ ոքի չի հետաքրքրել, թե արդյոք այդ ընկերությունն ունի՞ տեղափոխման, պահպանման և այլ պայմաններ»,- ասում է Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ