14:39 , 5 սեպտեմբեր, 2014Դիսնեյլենդ հասնելն ամենևին էլ բարդ ու անհասանելի չէ: Այդ նույն հաջողությամբ, ինչ հայտնվում եք Փարիզում, ընդամենը գնացքի մի քանի կանգառների տարբերությամբ կարելի է հասնել Փարիզի Դիսնեյլենդ, որի մուտքի տոմսերի գինը մինչև 100 եվրոյի սահմաններում է: Այն գտնվում է Փարիզի ծայրամասերից մեկում: Փարիզ ժամանելիս հնարավոր է նստել RER գնացքներից մեկն ու հասնել մինչև Marne la Vallee Chessy: Միջինում գնացքի մեկ երկկողմանի ուղետոմսի գինը կկազմի մոտավորապես 13 եվրո: Դիսնեյլենդի կանգառը հաստատ կնկատեք գնացքի կայարանների թվում. այն սովորական կայարանների պես չէ, այլ ունի Միկի Մաուսի տարբերանիշ:


