13:42 , 5 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Warner Bros. Television ընկերությունը մտադիր է Սուպերաղջկա մասին կոմիքսները հարմարեցնել հեռուստատեսային էկրանի համար, գրում է The Hollywood Reporter-ը:
Սպասվում է, որ նոր նախագծում գլխավոր հերոսուհու բնավորությունը ներկայացվելու է այլ կերպ, իսկ պատմության մեջ, հնարավոր է, հայտնվելու են նոր սյուժետային գծեր:
Պրոդյուսերները նշում են, որ սերիալի անվանումը դեռ հայտնի չէ, սակայն այն կապ չի ունենալու գլխավոր հերոսուհու անվան հետ:
Դեռ հայտնի չէ նաև ամեն սերիայի տևողությունը. այն կարող է լինել կես ժամ կամ 1 ժամ:
Warner Bros.-ը ծրագրում է աշխատանքում ներգրավել սցենարիստ և ռեժիսոր Գրեգ Բեռլանտիին:
Սուպերաղջիկը, որպես ինքնուրույն կերպար, ստեղծվել է 1959-ին Օտտա Բինդերի ու Էլ Պլաստինոյի կողմից: