Երևան Սիթի» ցանցին պատկանող բոլոր սուպերմարկետները մինչև 2015 թվականի սկիզբ «Քարֆուրը» կվարձակալի


12:41 , 5 սեպտեմբեր, 2014

Հայկական Ժամանակի տվյալներով, «Քարֆուրի» ու «Երևան Սիթիի» միջև բաանակցություններն ավարտվել են ու ձեռք է բերվել համաձայնություն, համաձայն որի, «Երևան Սիթի» ցանցին պատկանող բոլոր սուպերմարկետները մինչև 2015 թվականի սկիզբ «Քարֆուրը» կվարձակալի ու ներքին կահավորումն ու հարդարանքը կկազմակկերպի իր չափանիշներով: Այլ կերպ ասած, Քարֆուրը կկլանի Սիթիները ու արդեն 2015-ին Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանցը կդառնա ֆրանսիական «Քարֆուրը»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ամփոփելով լուրը, ասեմ, որ բավականին հատկանշական օրինակ էր, թե ինչ է լինում, երբ բանանային ռեսպուբլիկայի օլիգարխը փորձում է հակադրվել համաշխարհային գիգանտին: Վերջում կամ այդ օլիգարխը չի մնում, կամ էլ գիգանտը գնում է օլիգարխից այն, ինչի շուրջ օլիգարխը քյալլա էր տալիս: