Դել Բոսկեն հիանալի մասնագետ է, բայց հրաշագործ չէ. Դեշամ


13:03 , 5 սեպտեմբեր, 2014

1409868267281g1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Իսպանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումից հետո հայտարարել է, որ թիմը հաջողության է հասել խաղադաշտում հիանալի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք` ֆրանսիացիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասան Իսպանիայի թիմի նկատմամբ:

«Մենք կայուն կազմ ունենք, որի հետ աշխատում ենք արդեն երկու տարի: Իմ թիմի ֆուտբոլիստները հիանալի են համագործակցում խաղադաշտում: Իսպանացիների կազմում բազմաթիվ նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել: Նրանց ժամանակ է հարկավոր:

Թիմը չի կարող ձևավորվել երկու օրում: Իմ կոլեգա Վիսենտե դել Բոսկեն գերազանց մասնագետ է, բայց հրաշագործ չէ: Բավական է ուշադրություն դարձնել այնպիսի խաղացողների բացակայությանը, ինչպիսիք են Չավին, Պիկեն, Ալոնսոն և Ինյեստան: Իսկ մեզ այս հաղթանակը վստահություն է ներշնչում»,-Marca-ն մեջբերում է Դեշամի խոսքերը: