10:40 , 31 օգոստոս, 2012Հարգարժան պրն. Թադևոսյան,
Նոր տուն խանութների ցանցը մեծագույն կարևորությամբ է վերաբերվում իր կողմից մատուցվող ծառայությունների և հատկապես սպասարկման որակի հետ առընչվող հարցերին:
Ընկերությունը հայցում է Ձեր ներողամտությունը Ձեզ սպասեցնելու համար և նշում , որ իրենց աշխատանքի մեջ թերացած համապատասխան աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության:
Ընկերությունը պատրաստ է Ձեր կողմից ծախսված ժամանակի և պատճառված անհանգստության դիմաց իր միջոցների հաշվին առաքել տվյալ ապրանքը Ձեր կողմից տրամադրվող հասցեով:
Նոր Տուն խանութների ցանցը միշտ խորին շնորհակալությամբ է լցված բոլոր այն քաղաքացիների կամ ցանցի հաճարդների նկատմամբ, ովքեր, իրենց բողոքը, դիտողություններն ու կարծիքն են արտահայտում մեր աշխատանքի վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս մեզ շարունակաբար բարելավել և կատարելագործել մեր կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման մակարդակը:
Մենք առաջնորդվում ենք <Հաճախորդը միշտ ճիշտ է> կարգախոսով, և հուսով ենք, որ կընդունեք մեր անկեղծ ափսոսանքը ստեղծված տհաճ միջադեպի համար:
Ինչպես նաև կցանկանաինք Ձեզ և ցանցի բոլոր հաճախորդներին խնդրել նմանատիպ խնդիրների առաջացման դեպքում զանգահարել Թեժ գծի հեռախոսահամարով (077) 71 80 85), որպեսզի մեր Ընկերությունը հնարավորություն ունենա արագ և օպերատիվ կերպով կարգավորելու բոլոր ծագած խնդիրները:
Մեզ համար թանկ և կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, և ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ վստահ լինի, որ իր կարծիքը և դիտողությունը երբեք անպատասխան չի մնա:
Վահան Թադևոսյանի նամակը BlogNews-ին կարդացե՛ք այստեղ