Մենք ևս մեղավոր ենք երկրի հետընթացի համար


10:38 , 31 օգոստոս, 2012

ՄԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ. Ժող ջան երկրի դանդաղ առաջընթացի (կամ հետընթացի) գլխավոր մեղավորներից մեկն էլ մենք ենք, տեսեք, կյանքում բոլորս էլ լավ հասկանում ենք, որ լավ աշխատելու համար մարդուն պետք է խրախուսել, գովել, մոտիվացնել, եթե դա չկա, ապա լավ արդյունք ակնկալել հնարավոր չէ, նույնն էլ ՆԵՐԿԱ իշխանություններն են. եկեք ընդունենք, որ ինչ լավ բան էլ անեն ՆՐԱՆՔ, մեկա հաջորդ օրը թերթերը գրելու են դա չհաջողված PR է, մենք էլ ֆեյսբուքում սկսում ենք մոտավոր նույն թեզերն առաջ տանել, հիմա ես չեմ ու դուք եք, ասեք խնդրում եմ միթե նման կերպ վարվելը ճիշտ է?? Միթե ավելի ճիշտ չի լինի երկրի համար, եթե մի դրական քայլ անելու դեպքում ասենք ընդամենը, որ դա ԻՍԿԱՊԵՍ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼ է, ինչն անշուշտ այն կատարող իշխանավորին կմոտիվացնի, կոգևորի, կզգա, որ հասարակական հենարան ունի ու կշարունակի բարեփոխումները: Իսկ եթե ինչ էլ անի, մեկա քլնգենք, ապա կստացվի, որ մենք էլ պակաս մեղավոր չենք: