«Ժողովորդ». Գելի հորաքրոջ որդին


07:41 , 5 սեպտեմբեր, 2014

Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանին կալանքից ազատ են արձակել եւ նրա դեմ հարուցված քրեական գործը շուտով կկարճվի:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ին Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում հիվանդ զորակոչիկներից 3900 ԱՄՆ դոլար խոշոր չափի կաշառք վերցնելուց անմիջապես հետո ձերբակալվել էին Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը եւ զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը:

Պարզվում է՝ այս գործով նոր բացահայտումներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը մի քանի օր հետո ՀՀ քր. դատ. օր. 31 հոդվածի հատկանիշներով կկարճվի, քանի որ հանցակազմ չկա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում