Միայն Տարոն Մարգարյանն է ի զորու վերականգնել ՀՀԿ-ի նավասարդյանական ավանդույթները


10:12 , 31 օգոստոս, 2012

Ի    սկզբանե,   Տարոն   Մարգարյանի   մասին    գրելուց   առաջ,   լավ   գիտակցում   եմ,   որ   շատերի   մոտ, այնպիսի   տպավորություն   կստեղծվի,   որ   ես  անձնավորված   քաղաքապետի   գովքով   եմ   զբաղված:   Ստիպված   եմ   վշտացնել,    վերլուծել   չի   նշանականում   մեծարել:   Քաղաքական  հարթությունում   տեսնել   հազվագույտ   հանդիպող  լավը,   ամենաթողության, ցինիզմի, իշխանություն   հասկացողության  անպատժելիության   հարթությունում  տեսնել   համեստ,   պարկեշտ   պահվածք   չի   նշանակում   գովաբանել:   Միայն,   այս   ճանապարհն   է,   ի   վիճակի,   ցույց   տալ,   որ   յուրաքնչյուր   գաղափարախոսության   թույլ  և ուժեղ կողմերը երևան են գալիս   միայն   համեմատականության   մեջ:   Բնության   մեջ   նույնիսկ   գիշատիչների   մոտ,   կարելի   է   տարբերել,   ով  է  ի  ծնե   գիշատիչ,   ով   ստիպված   հարմարվում   է   բնության   օրենքներին:

Հիմա  բնությունից  վերադառնալով   մայրաքաղաք,  փորձենք   հասկանալ,  ի՞նչն  է  ստիպում   հասարակության   անապահով   խավին/   որը   ի   դեպ,  յուրաքանչյուր  քաղաքական   գործիչին   իրական   գնահատական   տալու   գրեթե   միակ  ինդիկատորն   է/:   Ի՞նչն   է   առանձնացնում   նրան   իշխանական   թևի   շատ   ու   շատ   երևելի   այրերից:   ՞Ինչու   է   նրա   անունը   հավատ   ներշնչում,   իսկ   շատերի   անունը   լսելուց,   ևս   մեկ   անգամ   համոզվում   էս,   որ   «Հավատա,   որ   փոխես»   կարգախոսը   դա   ուտոպիա   է,   իսկ   «Ավելի   լավ   Հայաստան»    կարգախոսը    նույնիսկ   ժպիտ   է,   առաջացնում,   քանզի,   այն   կառուցողները   պետք   է   լինեն,    գոնե   չվարքաբեկված/տնտեսկան   չարաշահումներ   և,   այլն/   քաղաքական   գործիչներ:   Ես   պատրաստ   եմ,   իմ   կողմից,   առաջ   բերված   հարցերին   պատասխանելու,   սակայն,   այդ   պատասխանների   ընթացքում,   միանշանակ   կարժանանամ   կողմնակալություն   ցուցաբերելու   մեղադրանքների:   ԵՎ   ինքստինքյան,   այդ   հարցերի   պատասխանները   ակնկալում   եմ   լսել   ձեզանից`հարգելի   ընթերցողներ:    ԵՎ,   ի    զարմանքս    բոլորին   ավարտելով,   ուզում   եմ   ասել,   որ   ես   անձամբ,   երբեք   չեմ   հանդիպել   քաղաքապետին:  Ես   միայն   կարծիքն   եմ   լուսաբանում   շատ   և   շատ   մարդկանց: