Հաց ուտելը դադարեցնելու մի քանի հիմնավոր պատճառ


00:34 , 5 սեպտեմբեր, 2014

Anadama_bread_1GalaTV.am-ը գրում է.

Ավելի քան 70%-ը, ովքեր կտրուկ բացառել են հացն իրենց սննդակարգից, կորցնում են իրենց քաշն առաջին երկու շաբաթվա ընթացքում: Վերամշակված հացահատիկը, որից պատրաստում են հացը, ոչ միայն օգտակար չէ, այլև նույնիսկ վտանգավոր է նյութափոխանակության որոշ տեսակների համար, և ահա թե ինչու:

1) Ցորենի հացը կարող է բարձրացնել շաքարի մակարդակն արյան մեջ ավելի, քան մեկ«Snickers»-ը:

Ցորենի հացն իրականում չի պարունակում ամբողջական ցորեն: Ալյուրն արտադրվում է հատիկների մանրացման արդյունքում, որոնք վերածվում են փոշու: Հենց փոշու շնորհիվ է օրգանիզմը հեշտությամբ յուրացնում հացը և թույլ է տալիս մշակված գլյուկոզային թափանցել արյան մեջ: Սա մեծացնում է ճարպերի սինթեզը խթանող հորմոնը, որը հայտնի է որպես ինսուլին:

Հացի մեջ պարունակվող օսլան արագ քայքայվում է ստամոքս-աղիքային ուղում և թափանցում է արյան մեջ գլյուկոզայի ձևով: Սա հանգեցնում է արյան մեջ շաքարի կտրուկ աճին, իսկ ինսուլինն իր հերթին մեծացնում է ախորժակը: Այն վերածվում է  փակ շղթայի` սնունդ, ապա քաղցի զգացողություն, ապա նորից սնունդ:

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է պատճառ դառնալ, որ օրգանիզմում շաքարը ռեակցիայի մեջ մտնի սպիտակուցների հետ, ինչը ծերացման գործընթացների բաղադրիչներից մեկն է:

2) Հացի մեջ պարունակվում է մեծ քանակի գլյուտեն

Ցորենի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց, որը կոչվում է գլյուտեն: Գլյուտենը բաղկացած է  նյութերից, որոնք իրենց համակազմությամբ  հիշեցնում են սոսինձ (անգլերեն` Glue-սոսինձ), որի շնորհիվ խմորը դառնում է առաձգական:

Երբ մենք հաց ենք ուտում, որը պարունակում է գլյուտեն (ցորենի, հաճարի, տարեկանի և գարու), իմունային համակարգը մարսողական ուղում սկսում է «հարձակվել» գլյուտենային սպիտակուցների վրա:

Ըստ վերջին տվյալների` բնակչության մեծ մասը  զգայուն է գլյուտենի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ գլյուտենը  վտանգավոր է մարդկանց մեծամասնության համար, և ոչ միայն նրանց համար, ում ախտորոշել են որպես գլյուտենի նկատմամբ զգայուն կամ գլյուտենային հիվանդություն:

3) Ժամանակակից ցորենը վտանգավոր է

Ըստ սրտաբան, առաջատար մասնագետ դոկտոր Ուիլյամ Դևիսի՝ ժամանակակից ցորենն ամենևին էլ ցորեն չէ, այլ «գերազանց, մշտական ​​թույն»:

Երբ սկսեցին աճեցնել բարձր բերքատվության հատիկավորներ, ցորենը դարձավ այնքան հիբրիդային, որ իր գենետիկ կոդով բացարձակապես չի հիշեցնում այն ցորենը, որն աճեցնում էին անհիշելի  ժամանակներում: Ժամանակակից ցորենի ողջ սննդային արժեքը բնական անմշակ վիճակում արժեզրկվել է 30%-ով` համեմատած իր նախորդների գենետիկական տվյալների հետ: Ցորենի մեջ օգտակար տարրերի հաշվեկշիռը և հարաբերակցությունը, որն ստեղծվել էր բնության կողմից, ըստ էության, փոխվել են: Իսկ մարմինը և մարդկային հոգեբանությունը չեն կարող արագորեն հարմարվել նոր փոփոխություններին:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ