Տնային տասը միջոցներ, որոնք իսկապես բուժում են


00:21 , 5 սեպտեմբեր, 2014

70674169_1297692953_pictures6GalaTV.am-ը գրում է.

Առաջարկում ենք 10 պարզ տնային բուժական միջոցների ցանկ, որոնք օգնում են հաղթահարել առավել տարածված խնդիրները, ինչպես  օրինակ, եղունգների սունկը, գլխացավը, մարմնի տհաճ հոտը եւ այլն:

1 «Listerine»-ը բուժում է եղունգների սունկը

Ոտքերն ընկղմելով բերանի խոռոչի ողողման «Listerine» միջոցի մեջ օրական երկու անգամ՝ շատ դեպքերում կարելի է բուժել եղունգների սունկը: «Listerine»-ը պարունակում է հականեխիչ միջոցներ ու հոտազերծիչ նյութեր:

2. Յոգուրտը հեռացնում է բերանի տհաճ հոտը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիետիկ յոգուրտում բնակվող մանրէները նվազեցնում են բակտերիաների քանակը, որոնք բերանում առաջացնում են տհաճ հոտ: Այդ կերպ շնչառությունը դառնում է ավելի թարմ:

3. Ձիթապտղի յուղն օգնում է էկզեմայի դեպքում

Թարմ, ոչ ռաֆինացված ձիթապտղի յուղը քսել դեռեւս խոնավ մաշկի վրա` անմիջապես սառը ցնցուղից հետո: Ձիթապտղի յուղը պահպանում է խոնավությունը եւ թեթեւացնում է ցավի ախտանիշները էկզեմայի սրվածության դեպքում:

4. Շաքարավազը դադարեցնում է զկռտոցը

Զկռտոցը նյարդայնացնում է, բայց դուք կարող եք դադարեցնել այն մի րոպեում` ուտելով մի թեյի գդալ չոր շաքարավազ: Փորձագետները կարծում են, որ լեզվի ընկալիչների հանկարծակի գրգռումը, որոնք պատասխանատու են քաղցրի զգացողության համար, բերանի խոռոչի նյարդային  վերջույթները ծանրաբեռնում են ազդակներով, եւ զկռտոցը դադարում է:

5. Անանուխի կամ դարչինի համով մաստակը թեթեւացնում է սթրեսը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անանուխի կամ դարչինի մաստակը խթանում է կարգապահությունը եւ նվազեցնում է հոգնածությունն առնվազն 20 տոկոսով: Միեւնույն ժամանակ, ծամելն օգնում է նվազեցնել լարվածությունը, ինչը զգում է մարդկանց մեծամասնությունը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ