00:14 , 5 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Հղիության ժամանակ չափազանց հաճախ հորիզոնական դիրքում գտնվելը կարող է վտանգավոր լինել մոր և երեխայի առողջության համար, հաստատում են հետազոտողները։
Փորձագետները նախազգուշացնում են, որ այն կարող է հանգեցնել դեպրեսիայի, մկանային տոնուսի կորստի և տրոմբների առաջացման, ինչպես նաև դիաբետի զարգացման։ Դրանից բացի, անկողնային ռեժիմի հետևանքով երեխան կարող է նվազ քաշով ծնվել։
Հետազոտողները պնդում են, որ անկողնային ռեժիմը չի նվազեցնում վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Որևէ ապացույց չկա, որ անկողնային ռեժիմը նպաստում է հղիության նորմալ ընթացքին, սակայն կան փաստեր, որոնք ապացուցում են, որ անկողնային ռեժիմը կարող է վտանգավոր լինել մայրերի և նրանց երեխաների համար, ասում են բժիշկները։