Պահանջվում են տղամարդիկ


23:32 , 4 սեպտեմբեր, 2014

Պահանջվում են տղամարդիկLife.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին ԶԼՄ-ների միջոցով աշխարհն իմացավ բրազիլական քաղաք Նոիվա Դու Կորդեյրուի մասին, որտեղ ապրում են բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Հոգնելով միապաղաղ կյանքից՝ օրեր առաջ Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող էկզոտիկ այս քաղաքի կանայք բաց նամակով դիմեցին երկրագնդի մնացյալ հատվածներում բնակվող տղամարդկանց՝ հրավիրելով նրանց մշտական բնակության տեղափոխվել իրենց մոտ: Ֆեյսբուքի միջոցով արված հավաքական ամուսնության առաջարկին արձագանքեցին տղամարդիկ աշխարհի տարբեր հատվածներից: Տպավորված Նոիվա Դու Կորդեյրուի կանանց պատմությամբ՝ փորձ արվեց փնտրել նաև երկրագնդի այլ բնակավայրեր, որտեղ բացառապես կամ գերազանցապես կանայք են բնակվում:

Lenta.ru կայքը փոքրիկ հետազոտություն իրականացրեց և պարզեց, որ բրազիլական այս քաղաքի պես բացառապես կանանցով բնակեցված այլ քաղաքներ աշխարհում չկան: Սակայն գտավ և ներկայացրեց այն բոլոր բնակավայրերը, որտեղ տղամարդկանց իրական պակաս կա:

Պարզվել է, որ աշխարհում ամենաշատը տղամարդկանց պակաս կա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ այստեղ բնակչության 54%-ը կազմում են կանայք: Այս է պատճառը, որ 2011-ին Կիևը ճանաչվեց որպես ամենախոստումնալից ճանապարհորդական ուղղություն չամուսնացած տղամարդկանց համար: Այս առումով իրավիճակը գրեթե նույնն է Բուդապեշտում. այստեղ կանայք կազմում են ընդհանուր բնակչության 53%-ը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ