21:52 , 4 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 4-ին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։