Անդրես Ինյեստան` Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ (PHOTO, VIDEO)


23:24 , 30 օգոստոս, 2012

Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ավարտից հետո հայտնի դարձավ նաեւ նախորդ մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Այդ անվանակարգում մրցում էին երեք թեկնածուներ` Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին` "Բարսելոնայից" եւ Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի "Ռեալից":
Քվեարկության արդյունքում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ`արժանիորեն ճանաչվեց Անդրես Ինյեստան:
Այս երեք ֆուտբոլիստներից իրավամբ Ինյեստան էր արժանի այս տիտղոսին: Եվրո 2012-ին Իսպանիան դարձավ չեմպիոն, իսկ լավագույնը էլի Ինյեստան էր... Եվ բոլորովին էլ զարմանալի չէ նրա առաջ լինելը համաշխարհային ֆուտբոլի գագաթներ հանդիսացող Մեսիից ու Ռոնալդուից: