13:02 , 4 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում Անգլիայի ընտրանու հարձակվող Ուեյն Ռունին հեղինակեց իր 41-րդ գոլն ազգային թիմի կազմում, ինչի շնորհիվ նա շրջանցեց Մայքլ Օուենին հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում:
Օուենն իր ակտիվում 40 գոլ է գրանցել Անգլիայի հավաքականի կազմում: Ռունիին գերազանցում են Ջիմի Գրիվզը, Գարի Լինեկերը և Բոբի Չարլտոնը, ով նշված ցուցակի առաջատարն է:
Twitter-ի իր էջում Մայքլ Օուենը շնորհավորել է Ռունիին` նոր նվաճման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած Անգլիայի և Նորվեգիայի ընտրանիների ընկերական հանդիպումն ավարտվել է անգլիացիների` 1:0 հաշվով հաղթանակով: