Իրոք շատ լավ ու հաճելի երգ՝ հայ զինվորի մասին (տեսանյութ)


17:50 , 3 սեպտեմբեր, 2014

Իրոք հաճելիորեն զարմացած եմ Ավետ Բարսեղյանի այս աշխատանքից: Սա առանց չափազանցացնելու ազգային կարևորության բան է ու շատ մեծ նշանակություն եմ տալիս, որ մեր զոհված ու ողջ զինվորներին մենք հերոսացնում ենք, պատվում ենք ու ընդգծում ենք նաև նման հայրենասիրական, մեղեդիկ ու հարուստ ասելիքով:

Շնորհակալություն այս երգն ու հոլովակը ստեղծողներին: Ես շատ կարևոր եմ համարում, որ սա չլինի եզակի նման գործ, ուզում եմ, որ ոչ միայն միկրոպատերազմի զոհված մեր տղերքին ձոնվեն այսպիսի երգեր, այլ ապագայում տեսնենք նաև Արմեն Հովհաննիսյանի ու շատուշատ այլ տղերքին փառաբանող երգեր կամ գեղարվեստական այլ գործեր, ու հուսով եմ, որ դրանք անպայման կլինեն: