Մահացել է գերմանացի դերասան Գոտֆրիդ Յոնը


17:00 , 3 սեպտեմբեր, 2014

10225696861in.am-ը գրում է.

72 տարեկանում քաղցկեղից մահացել է գերմանացի դերասան Գոտֆրիդ Յոնը՝ հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը:

Գերմանիայում դերասանը հայտնի է գերմանացի ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Մարիա Բրաունի ամուսնությունը», «Լիլի Մարլեն» ֆիլմերից: Նա համաշխարհային համբավ է ձեռք բերել Ջեյմս Բոնդի մասին «Ոսկե աչք» ֆիլմից հետո (1995թ.), որում մարմնավորել է խորհրդային գեներալի:

Դերասանը ծնվել է 1942թ. օգոստոսի 29-ին: Նա մահացել է Մյունխենում՝ 72-ամյակից չորս օր անց: