10 հետաքրքիր փաստ օմարների մասին


14:50 , 3 սեպտեմբեր, 2014

Վերջերս մի մարդ իր 14-ամյա դստեր հետ հայտնվեց բոլոր լուրերի կիզակետում այն բանի շնորհիվ, որ նրանք կապույտ օմար էին բռնել: Բանից պարզվում է, որ 2 միլիոն օմարից միայն մեկը կարող է կապույտ լինել: Կապույտ գույնը պայմանավորված է ժառանգական արատով, որի դեպքում որոշակի պրոտեինի ավելցուկ է արտադրվում: Ահա ևս մի քանի հետաքրքիր փաստ օմարների մասին:

1. Նրանց աճը երբևէ կանգ չի առնում

Բոլոր դեպքերում այդպես է նշվում հետազոտություններում: Այնուամենայնիվ, գիտնականները չեն կարող ասել, թե որքան երկար են օմարներն ապրում, քանի որ չկան այնպիսի թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ որսալ ամենամեծ օմարներին:

2. Նրանք ուտում են իրար

Նրանք շուրջբոլորը հարմար որս են փնտրում, և եթե այդ պահին մի այլ օմար է պատահում ճանապարհին, դա էլ է որսի տեղ անցնում: Օմարների բիզնեսը շահավետ չէ մի շարք պատճառներով: Պատճառներից մեկը նրանց կանիբալիստական մղումներն են:

3. Էգերն են անում առաջին քայլը

Օմարների խաչասերման նախաձեռնողը էգերն են: Նրանք ֆերոմոն են ուղարկում արուներին՝ իմաց տալու համար, որ ցանկանում են հարաբերվել նրանց հետ, իսկ արուներն էլ անմիջապես արձագանքում են: 6-9 ամիս անց էգերի պոչերին հայտնվում են ձվեր: Անցնում է ևս 6-9 ամիս և նրանք թուխս են նստում: Էգ օմարները միասեր չեն, և նրանց ձագերը կարող են տարբեր հայրեր ունենալ:

4. Նրանք  համտեսում են սնունդն իրենց ոտքերով

Պարզվում է, որ օմարները կարող են սնունդը համտեսել իրենց ոտքերով:

5. Նրանք ստամոքսով են ծամում

Սնունդը մասերի բաժանելու համար նախատեսված ծամիչ համակարգը կոչվում է ստամոքսային աղաց: Ասես նրանց ստամոքսին ատամնաշար լինի կցված:

6. Եփած օմարների միջի կանաչ զանգվածը լյարդն է

Եթե կանաչից բացի նաև կարմիր գույնի տարրեր տեսնեք այնտեղ, իմացեք, որ դրանք ձվերն են:

7. Նրանք ցավից չեն գոռում եփման ժամանակ

Աղմուկը, որը Դուք լսում եք, ստամոքսում կուտակված օդից է առաջանում, որը բերանի միջով դուրս է գալիս»: Օմարները ձայնալարեր չունեն:  

8. Նրանք կարող են վերկանգնել իրենց վերջույթները

Մեկ վերջույթ աճեցնելու համար մոտավորապես հինգ տարի է պահանջվում:

9. Նրանց խեցիները ժամանակին օգտագործվում էին գոլֆի գնդակներ պատրաստելու համար:

Օմարների օգատգործումից հետո մնացած խեցիները սվրբ. թափվում են թափոնների հորատեղ: Մեյնի համալսարանի մի դասախոս ստեղծեց գոլֆի գնդակներ՝ իբրև միջուկ օգտագործելով օմարների խեցիները:  

10. Ժամանակին օմարները ծառայել են իբրև բանտարկյալների սնունդ:

Գաղութական ժամանակներում միայն աղքատները, ծառաները և բանտարկյալներն էին սնվում օմարներով, քանի որ դրանք էժան ու սննդարար էին: Ժամանակին դրանք համարվում էին անհամ: