Քիչ լսեք արևմտամետներին. սեպտեմբերի 3-ը ողբերգություն չէ


13:37 , 3 սեպտեմբեր, 2014

Այսօր սեպտեմբերի 3-ն է, հետևաբար այսօր ողջ օրվա ընթացքում ֆեյսբուքում լինելու են ուժեղ տեղումներ՝ մեր արևմտամետ, կամ էլ ոչ այնքան արևմտամետ, բայց ռուսոֆոբ հեղինակների արցունքների տեսքով, որովհետև ուղիղ մեկ տարի առաջ եղավ, օ՜ սարսափ, ԵՄ ասոցացումից հրաժարվելու ու դեպի ՄՄ վեկտորը փոխելու մասին Սերժի դարակազմիկ որոշումը:

Ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ ա, թե՛ սեպտեմբերի 3-ի, թե՛ որոշման, թե վիրտուալ լացուկոցի առումով: Ըդհանրապես, քիչ լսեք մեր արևմտամետներին, կամ էլ լավ լսեք, բայց մտածեք ճիշտ հակառակը, ինչ իրանք են ուզում որ մտածեք: Թեև արևմտամետ հայացքներով մարդիկ առանձին-առանձին որպես կանոն շատ նորմալ ու լավ մարդիկ են (նու համենայն դեպս՝ ոչ պակաս նորմալ ու լավ, ինչքան չարևմտամմետները), բայց որպես հասարակական շերտ՝ արևմտամետները պատուհաս են ու վնասակար էլեմենտ, հատկապես, եթե բանը վերաբերվում է աշխարհաքաղաքական հարցերին:

Որ մերկապարանոց չլինի ասածս, ուղղակի ուզում եմ մի հատ կարճ էքսկուրս անենք ու հիշենք մեր երևելի արևմտամետ opinion maker-ների ու նման հայացքների տեր օգտատերերի իրարամերժ ու պարոդոքսալ դիրքորոշումները տարբեր աշխարհաքաղաքական իրադարձությունների և դրանց հետևանքների շուրջ:

Եգիպտոս

Երբ տապալում էին Մուբարաքին, արևմտամետների մոտ էյֆորիա էր: Ուռա, դեմոկրատիա, բռնապետին տապալեցին, կեցցեն ազատատենչ եգիպտացիները: Մեկ էլ հո՛պ, իշխանությունն անցնում է Եղբայր Մուսուլմաններին ու ականատես եղանք ամոթխած լռության դեմոկրատիայի մասին գոչողների շրջանակում: Հետո լավ ա Եգիպտոսում բանակն ուժեղ էր ու հեղաշրջում եղավ, իսլամիստներին տապալեցին մի 1000 հոգի մարդ սպաանեցին ու հիմա պայքարում են երկրի տարբեր մասերում պարբերաբար գլուխ բարձրացնող իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ: ի դեպ, իշխանության եկած գեներալ Ալ Սիսին Մուբարակի ռազմակկան կլանից է ու նրա մերձավորներից էր, բայց էլի քար լռություն այս առնչությամբ և դա նաև այն պատճառով է, որ Արևմտյան քարոզչամեքենան էլ չի կենտրոնանում Եգիպտոսի վրա:

Լիբիա

Երբ տապալում էին Քադաֆիին, արևմտամետների մոտ նորից էյֆորիա էր: Էլի ուռա-մուռաներ, էլի աղիողորմ ստատուսներ, թե ինչ պիղծ ու կոռումպացված հանցագործ ա Քադաֆին, ով 80 միլիարդ փող ունի իր բանկային հաշիվների վրա (ի դեպ, դա ոչ թե Քադաֆիի անձնական միջոցներն էին, այլ դե ֆակտո՝ Լիբիայի բյուջեն), ինչ արյունարբու մարդ ա նա, որ գնդացիրներով կրակել ա խաղաղ ժողովրդի վրա: Արդյունքում ՆԱՏՈ-յի բացահայտ ագրեսսիա, որը արտոնված չէր ՄԱԿ-ի կողմից, արդյունքում քաղաքացիական պատերազմ, արդյունքում դաժանորեն սպանված Քադաֆի, արդյունքում մի քանի մասի բաժանված ու պերմանենտ պատերազմում գտնվող Լիբիա, արդյունքում երկրի նավթային հիմնական կոնցեսսիաներն իրենց ձեռքն առած վերազգային կորպորացիաներ... ու էլի քար լռություն ու լավագույն դեպքում «Դե հիմա տենց ստացվեց, իրենք պատրաստ չէին ժողովրդավարության» տիպի տափակագույն ու իֆանտիլ արդարացումներ: Հա ու այս անգամ ևս, լռությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ Արևմտյան քարոզչամեքենան էլ Լիբիայի վրա չի կենտրոնանում:

Սիրիա

Նույն սցենարը՝ ուռա-մուռ, դիկտատոր-արյունարբու-ժողովրդավարություն-ազատության մարտիկներ: Հետո քիմիական զենքի կիրառություն ու կրկին բարձր հայբուդուլ, որ Ասադին պետք ա դատել միջազգային դատարանում, հետո ապացուցվում ա, որ Ասադը ընդհանրապես կապ չուներ դրա հետ, իսկ ազատատենչ մարտիկները էդքան էլ ազատատենչ չեն ու էդքան էլ լավը չեն, հետո Ան Նուսրա ու ԻՍԻՍ-ի ի հայտ գալ, հետո Քեսսաբ ու այսօր տեսնում ենք, որ այն մարդկանցից շատերը, ովքեր դեռ 1-2 տարի առաջ շապիկն էին ճղում արյունարբու Ասադի ռեժիմի անիրավությունների մասին բարձրաձայնելով՝ ընդդեմ ազատատենչ ապստամբների, էսօր գոչում ու շապիկ են ճղում նույն էդ «ազատատենչ» ապստամբների կողմից մորթվող եզդիների համար: 
Ու էլի քար լռություն բնականաբար: Ձևի համար opinion maker-ներից ոչ մեկը չասես, որ գիտե՞ք, ժողովուրդ, ես էշություններ էի գրում, Ասադը իրականում եթե լավ տղա էլ չի, բայց չարյաց փոքրագույնն էր ու ես ակամա նպաստեցի Արևմտայն քարոզչությանը,, որը հերոսացնում էր սրիկաներին ու դեմոնիզացիա անում Ասադի ու նրա բանակի անվան հետ: Ու հա, չենք մոռանում, Արևմտյան քարոզչամեքենան կարծես մոռացել է Սիրիայի մասին, հետևաբար նաև մեր արևմտամետները:

Ուկրաինա

Էս վաբշե անտրամաբանության ու անհետևողականության կուլմինացիան էր: Դե բնականաբար, էլի կեցցե դեմոկրատիան ու ԵՄ-ն, կորչի կոռուպցիան ու Ռուսաստանը, գետինը մտնի Յանուկովիչը, ով խեղճ ուսանողներին տփել տվեց, բա ո՜նց կարելի ա քաղաքացուն դուբինկով տփել... ու խոխմը էն ա, որ էդ ամենաբարձր գոռացողներից ՈՉ ՄԵԿԻՆ չտեսա, որ գոնե խոսքի մեջ ասեր բա գետինը չի մտնում Պորոշենկոն, որ Դոնեցկն ու Լուգանսկը հրետակոծում ու ռմբակոծում ա... Զատո հիմա նոր գոռալու թեմա ունեն... ամա՜ն, վա՜յ, հասե՜ք, ռուսական ագրեսսիա, խուծին-պուծին, ռուսական բանակ, ռուսամետներ, գաղութատիրություն, բլա-բլա-բլա... Արևմտյան քարոզչամեքենան ֆիքսված ա էդ հարցի վրա ու ի՜նչ ուղղությամբ ուզում ա, էն ուղղությամբ էլ քշում ա արևմտամետ շերտերը Հայաստանում և այլ երկրներում:

Բերեք էքսկուրսը սրանով ավարտենք: Էսքան գրելուս միակ իմաստը նրանում, էր, որ հիշեցնեի չկողմնորոշված մարդկանց, թե ինչ է իրենից ներկայացնոււմ առնվազն հայկական արևմտամետ մտքի թռիչքը ու այն պարզ ու թերևս անհերքելի փաստը, որ էս 3 տարվա մեջ ՈՉ ՄԻ գլոբալ նշանակություն ունեցող իրադարձության այդ շերտը չի տվել ադեկվատ գնահատական ու արձագանք, հետևաբար, վերադառնալով սեպտեմբերի 3-ի հարցին, տրամաբանական հարց է ծագում, թե ինչի՞ պետք ա էս մի հարցում իրենց դիրքորոշումը լինի ադեկվատ ու մեր շահերից բխող, այլ ոչ այնպիսին, ինչպիսին որ ցանկանում է Արևմտյան քարոզչամեքենան:

Հ.Գ. Խնդրում եմ, չպրիմիտիվանալ, ռուսամետիզմից, պուտինիզմից ու այլ շաբլոն կլիշեներից չկախվել: