Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձել է 12 մլն. եվրո


17:34 , 30 օգոստոս, 2012

Հանրահայտ transfermarkt.de-ն հրապարակել է ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքներ:

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցքի Շախտյորի 23 ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվել է արդեն 12 մլն եվրո:

Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում էր 9 մլն եվրո: Ըստ մասնագետների Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շատ արագ աճում է ու դեռ կաճի: