Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիեւյան «Դինամո» մարզադաշտում այսօր կայացած հանդիպման ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ի ներկայացուցիչների հարցերին.
-Մրցաշրջանի այսպիսի հաջող մենկարկը բոլորի համար դարձավ հաճելի անակնկալ: Խաղաշրջանից առաջ կարծու՞մ էիք, որ քանակը կվերածվի որակի:
- Միշտ էլ այդպես եմ կարծել: Ես գտել եմ այդ հարցի պատասխանը եւ սկսել սխալներիս վրա աշխատել: Կարծում եմ՝ ինձ հաջողվեց դա: Բայց սա դեռ վերջը չէ, պետք է ավելի շատ աշխատել, կատարելագործումը սահմաններ չունի: Ես ամեն ինչ կանեմ ավելի շատ գոլեր խփելու եւ թիմիս օգնելու համար:
- Ո՞րն է անհաջողությունների հիմնական պատճառը:
- Կարծում եմ՝ ավարտական փուլում սառնարյունության պակաս ունեցանք: Հիմա ավելի հանգիստ եմ, այդ պատճառով սկսել է ավելի լավ ստացվել:
- «Կարպատների» հետ վերջին խաղում Դուք եւ Դարիոն ինչ-որ պար ցուցադրեցիք…
- Դա խորվաթական ազգային պար էր: Մարզումների ժամանակ միասին կատակում էինք, իսկ խաղի ժամանակ՝ փորձեցինք:
- Իսկ հայկակա՞ն պար:
- Կփորձեմ որեւէ մեկին սովորեցնել եւ ցույց տալ դաշտում:
- «Դինամոյի» հետ ամեն խաղից առաջ լարվածություն է ստեղծվում: Հիմա դա կա՞:
- Մենք պատրաստվում ենք առաջնության հերթական խաղի: Գիտենք, որ դա «Դինամոն» է եւ լուրջ կնախապատրաստվենք: Բայց հատուկ ոչինչ չենք ձեռնարկել:
- Հենրիխ, քո մասին մամուլում կամ ինտերնետում նյութեր կարդու՞մ եք:
- Ես փորձում եմ կարդալ այլ խաղացողների եւ ֆուտբոլի մասին նորություններ:
- Այսօր տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը: Թոփ ակումբներից ո՞ր թիմի հետ կուզենայիր հանդիպել:
- Կարող եմ ասել՝ ինձ համար միեւնույնն է, քանի որ պետք է խաղամ այն ակումբի հետ, որը բաժին կընկնի: Սա վիճակահանություն է, հարկավոր է պարզապես ճանաչել քո մրցակիցներին եւ աշխատել նրանց հաղթել:
- «Դինամոն» վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ներխուժեց ՉԼ խմբային փուլ: Ի՞նչ եք կարծում, դա կազդի՞ չեմպիոնական մրցավազքի վրա:
- Եվ մենք, եւ նրանք կխաղանք 3-4 օրից, այդ պատճառով երկու ակումբներին էլ հեշտ չի լինի: Ամենակարեւորը, որ դա կօգնի ուկրաինական ֆուտբոլին:
- «Դինամոյի» հետ խաղերը միշտ էլ նյարդային են ստացվում: Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից:
- Այո, նման խաղերում միշտ էլ հույզերը գերակշռում են: Բայց մենք ամեն ինչ կանենք, որ դա չազդի մեր ֆուտբոլի վրա: Պետք է հանգիստ դաշտ դուրս գալ եւ չմտածել, թե «պատերազմ» է լինելու: Պարզապես հարկավոր է մեր խաղը խաղալ:
Հենրիխ Մխիթարյան. Կատարելագործումը սահմաններ չունի