Թյուրիմացությունների շարքից. հասարակ մարդ չեմ, է՜, կուսակցության նախագահ եմ


16:32 , 30 օգոստոս, 2012

kuuu

Այս  ակնարկը    գրելու  միտքը  առաջացավ,  այն  խոսակցությունից  հետո,  որը  պատահաբար  լսեցի  փողոցում  զբոսնելիս, N-կուսակցության  գրասենյակի  շքամուտքի  առջև,  ստորև  ներկայացնում  եմ  Ձեզ  այդ  խոսակցությունը`

Քաղաքացի--Պ-ն  …  ես  լսել  եմ,  որ  դուք  կուսակցության  նախագահ  եք  և  ակնկալում  եմ,  Ձեր  օգնությունը:

Կուսակցության  նախագահ--ի՞նչ  հարցա..  արագ  շտապում  եմ:

Քաղաքացի-ես  գիտնական  եմ,    25  տարի  անընդմեջ  աշխատում  եմ,գիտության  բնագավառում,    ունեմ  բազմաթիվ գիտական  կոչումներ,  հայտնվել  եմ  մղձավանջային  պատմության  մեջ  և  ակնկալում  եմ  Ձեր  միջամտությունը,  այս վիճակից  դուրս  գալու  համար`  ես  հիմա  ամեն  ինչ  կպատմեմ  սկզբից:

Կուսակցության  նախագահ—այ,    ընկեր  դու  հասկանալու  հետ  պրոբլեմ  ունե՞ս,  ասեցի  վրազ  եմ/ներկայացնում  եմ ,  բառ  առ  բառ/,  հետո,  ես  քո  համար  կարողա  ԺԿ-ի պետ  եմ,  ես  “ՀԱՍԱՐԱԿ  ՄԱՐԴ  ՉԵՄ,  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ  ԵՄ  ՎԵՐՋ  Ի  ՎԵՐՋՈ”,    ինչ  էս  ժամանակս  խլում..:

Քաղաքացի--ես  խնդրում  եմ,  ինձ  ճիշտ  հասկացեք,  սա  անձնական  խնդիր  չի,  ես  եկել  եմ  Ձեր  մոտ  մի  շարք  գիտական  աշխատողների  անունից,  հարցս  ավելի  շատ համակարգային  հարթությունում    է  և  Դուք  ,  Ձեր  հեղինակությամբ,    ցանկության  դեպքում  կարող  եք  հնչեղություն  տալ,  այս  հարցին:

Կուսակցության  նախագահ--  իսկականից  հոգնացրիր,  գնա  մի  քանի  օրից  արի,  չէ    զանգի  նոր  արի,  եթե  ազատ  լինեմ  կհանդիպենք:

Քաղաքացի--  ճիշտն  ասած  հավատս  կորցրել  եմ,  այլևս,  ոչ  մի  պայմանավորվածությունների  չեմ  հավատում,  դա  իհարկե,  Ձեզ  չի  վերաբերվում:

Կուսակցության  նախագահ`-  ես  հանրապետական  չեմ,  բայց    “ՀԱՎԱՏԱ,  ՈՐ  ՓՈԽԵՍ  ԿԱՐԳԱԽՈՍԸ  ‘’  ինձ  դուրա  գալիս,  հա,հա,հա….

Քաղաքացի-ես  ամեն  դեպքում  երկու  բառով  կասեմ,  մեր  լաբորատորիայի  շենքը  մի  հարուստ  պաշտոնյա  ուզում  է  սեփականացնել  և  դա  մենք  թույլ  չենք  տա,  այդ լաբորատորիան  ԽՍՀՄ-ժամանակներից,  հայտնի  է,  իր  գիտական  աշխատանքներով:

Կուսակցության  նախագահ-այ  մարդ  ես  էլ  ասեցի  լուրջ  հարցա,  հերիք  չի  խալխի  փողերը  հաշվեք,  ինչ  հետաքրքիր  մարդիկ  էք,  չէք  ուզում  մեկը  լավ  ապրի,  էլ  կարաս չզանգես …:

Մենթալիտետային  Հայաստանում  լինել  հայտնի,  դարձել  է  մոլեգարություն: Հարցս  ուզում  եմ  ուղղել,    ՀՀ-ում  գրանցված  74  կուսակցությունների  նախագահներից  շատերին`  Շնորհալի  նախագահներ,  արդյոք  գլամուրն  է  պատճառը,  որ  կուսակցություն  էք  ստեղծել,  թե  ամեն  գնով  հայտնի  լինելու  ցանկությունը  ?:  Հասկանալի  պատճառներով  չակնկալելով  պատասխան   երևելի  այրերից  փորձենք  մենք  պատասխանել,  այս  զավեշտական  հարցին`

Կեղծ,  ոչ  կենսունակ  ընդիմության  հարթությունում,    ստեղծել  կուսակցություն,  առանց  լուրջ  վերակառուցողական,  արմատական  վերափոխման,  հետևողական  գաղափարների,     քաղաքացիական  ակտիվություն  չէ,  դա,  ավելի  շուտ,  հիշեցնում  է  հավատաքննչական  արշավ,  որն  ակնհայտորեն  խրախուսվում  է    երկրի  իշխանական  որոշ  շրջանակների կողմից: