Samsung սմարթֆոնների տերերը անվճար կստանան Nokia Here քարտեզներ


21:30 , 2 սեպտեմբեր, 2014

samsung-galaxy-s5-21in.am-ը գրում է.

Nokia-ի քարտեզագրական Here ստորաբաժանումը Samsung-ի հետ կնքել է լիցենզիոն համաձայնագիր, ինչը կորեական ընկերությանը թույլ կտա իր սարքավորումներում տեղադրել ֆիննական ընկերության քարտեզները: Այս մասին հաղորդվում է Here-ի կայքում:

here-android2

Քարտեզների տարբերակիչ գործառույթն այն է, որ այն անխափան աշխատում է առանց համացանցին միանալու: Android-սմարթֆոններում օգտագործվող Google Maps քարտեզները կարող են առանց համացանցին միացման պահպանել քարտեզների միայն որոշակի հատվածներ: Samsung-ի տեխնիկան ձեռք բերած անձինք այդ քարտեզները կստանան անվճար:

Samsung ընկերությունը միակն է Android-սմարթֆոնների արտադրողներից, ով իրավունք է ստացել կիրառել Nokia Here քարտեզներ: Դրանք հասանելի կլինեն նաև Samsung Gear S ժամացույց-հեռախոսներում, որոնք ներկայացվել են օգոստոսի վերջին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ