Ծերունին իր թոռնիկին բացում է կյանքի համար շատ կարևոր մի գաղտնիք


17:00 , 2 սեպտեմբեր, 2014

Մի ծերունի իր թոռնիկին բացում է կյանքի համար շատ կարևոր մի գաղտնիք.
- Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի կռվին: Մի գայլն իրենից չարը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, էգոիզմ, ամբիցիաներ և սուտն է ներկայացնում, իսկ մյուսը՝ բարին, խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:

Թոռը, մինչ սրտի խորքը հուզված պապի խոսքերից, մտորում է և հետո հարցնում.

- Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտում և պատասխանում է.

- Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես: