Կլաուդիո Վիեիրա դե Օլիվեյրան, ով ապրում է Բրազիլիայի Մոնտե Սանտո բնակավայրում, գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել ուրիշներին նման չլինելու փաստը:
Այժմ 37-ամյա տղայի մորը բժիշկները խորհուրդ էին տվել նորածնին թողնել սովամահ լինել, այն բանից հետո, երբ երեխան հազվագյուտ խանգարմամբ էր ծնվել` դեֆորմացված վերջույթներով ու շրջված գլխով:
Չնայած իր ֆիզիկական թերություններին, Կլաուդիոն այժմ լիարժեք կյանքով է ապրում` զբաղվելով հաշվապահությամբ ու ոգեշնչող ելույթներ ունենալով հասարակության համար:
«Դեռ փոքրուց, ես սիրում էի ինքս ինձ միշտ զբաղված պահել ու աշխատել: Չեմ սիրում մյուս մարդկանցից կախված լինելը», - նշել է Կլաուդիոն. «Ես հաշվապահությամբ եմ զբաղվում, հաճախորդների համար հետազոտություններ անցկացնում ու խորհրդատվություն տալիս: ... Ես սովորել եմ ինքնուրույն միացնել հեռուստացույցը, պատասխանել հեռախոսազանգերին, ռադիոն միացնել ու համակարգչով օգտվել համացանցից»:
Կլաուդիոն ստեղնաշարով տպում է` բերանում գրիչը պահելով, իսկ հեռախոսն ու համակարգչի մկնիկը շուրթերով է աշխատեցնում: Նրա համար նաև հատուկ կոշիկներ են կարվել` ինքնուրույն քայլել կարողանալու համար:
Իր ինքնուրույնության շնորհիվ նա հաջողությամբ ավարետել է դպրոցն ու Ֆեյրա դե Սանտանայի պետական համալսարանը` հաշվապահի կոչում ստանալով, այն ինչ երբ նա ծնվեց, բոլորը համոզված էին, որ երեխան երկար չի ապրի, քանի որ հազիվ էր կարողանում շնչել:
Նրա ընտանիքն ամեն ինչ արել է, որ Կլաուդիոն ապրի լիարժեք կյանքով ու իրեն տարբեր չզգա մյուսներից, այդ է պատճառը, որ նա ինքնավստահ է ու չի ամաչում փողոց դուրս գալ, նա պարում է երգում ինչպես բոլորը:
Կլաուդիոն, ինչպես նշվեց, ոգեշնչող ելույթներ է ունենում հասարակության համար և այժմ նրան որպես բանախոսի հրավիրում են ելույթներ ունենալ աշխարհի տարբեր անկյուններից: