Սեպտեմբերի 1-ը կարելի է հայերի՝ միմյանց հետ շփվել սովորելու օր հայտարարել


19:14 , 1 սեպտեմբեր, 2014

Լավ կլիներ, եթե մենք սեպտեմբերի 1-ը հայտարարվեր Հայության հայերի հետ շփվել սովորելու օր:
Առհասարակ տոնը և՛ կա, և՛ չկա, քանի որ լինելով կրթության օր՝ միևնույն ժամանակ թերի է մնում ու լիարժեք գործողություններ չի ենթադրում:
Առավոտյան էլի նույն ծաղկեփնջերով ծնողները և էլի դպրոցական տողանը, որը հաստատ բարձր դասարանցիների համար այն ուրախությունը չէ և վերաիմաստավորելու կարիք ունի:
Ամեն /տասերկու տարի/ տարի գնալ դպրոց ու տասնմեկի դեպքու չունենալ հիշողություններ, բացի ձանձրույթից ու վախից, որ ցածր գնահատական ես ստանալու կամ էլի դասեր են լինելու, որոնք լոկ սովորողը պիտի սովորի մինչև ուշ երեկո:

Առաջարկում եմ, որ ամեն դասարանի համար ինչ-որ բան սովորելու պարտադիր օր լինի` համերաշխության, հայրենասիրության, բանակի, սիրո, համայն հայության և այլն և այլն...

Մի տեսակ օտարված ենք իրարից և ձևական վայ ... շննորհավորանքներով ամեն սեպտեմբերի մեկ շնորհավորում ենք իրար և ամեն մեկը միայն հիշում է իր առաջին դպրոց գնալու օրը:

Մենք շատ բան ունենք սովորելու և շատ արժենքներ, որոնց տոնական օրը հայտարարված չէ, և սեպտեմբերի մեկին կարելի է ընտրված արժեքը սովորելու օր հայտարարել:
Հ. գ - առավոտյան քաղաքային մի ավտոբուսի վրա փուչկներ կային և ուրախալի էր ....