11:52 , 30 օգոստոս, 2012
Մեզանից յուրաքանչյուրն, ով մեծացել է դեռևս խորհրդային ժամանակների շունչը կրող արժեքանորմային համակարգի պայմաններում, անշուշտ կհիշի նաև այդ ժամանակների բարությամբ, մանկական անկեղծությամբ և մանկական երևակայությամբ ողողված մուլֆիլմերը: Այդ մուլտֆիլմերում երգերը ընկերության մասին էին, բարին միշտ հաղթում էր չարին, հերոսները, եթե ՄԱՐԴԻԿ չէին, ապա բարի և գեղեցիկ անտառային կենդանիներն...իսկ այսօր որոշ հոգեկան հիվանդ մարդիկ փորձում են պիտակավորել մեր մանկության այս հրաշք մուլտերը:« «Ну, погоди!» մուլտֆիլմը սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում կցուցադրվի միայն գիշերը: Համառուսաստանյան հեռուստաընկերությունում կարծում են, որ գայլի ու նապաստակի արկածները վնասակար են մանուկների առողջության և զարգացման համար, քանի որ մուլտֆիլմը «բռնության տեսարաններ» է պարունակում: Նոր օրենքի համաձայն, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1–ից, «Դե սպասիրը» հայտնվել է «մեծերի համար նախատեսված» ֆիլմերի շարքում` գլխավորի հերոսի՝ գայլի անբարոյական պահվածքի պատճառով, որն անընդհատ ծխում է, նեղացնում է երեխաներին և այլն։Այս տեղեկատվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանում։ Համացանցում ամենասուր քննադատություններ են հնչում, իսկ որոշ բլոգերներ, ոչ առանց ծաղրի, ընդհանրապես առաջարկում են քաղաքական գործիչներին արգելել «Թոմ Սոյերի արկածները» ֆիլմի դիտումը, քանի որ այն թափառաշրջիկություն է քարոզում, ինչպես նաև Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմը, քանի որ սերիաներից մեկում նրանք համբուրվում են, ինչը կարող է նույնասեռականության քարոզ ընկալվել:» (Slaq.am)Մարդիկ վերջնականապես գժվել են...Ի՞նչ է նշանակում գայլի անբարոյական պահվածքի պատճառով, որն անընդհատ ծխում է, նեղացնում է երեխաներին և այլն: Մենք, որ այս մուլտերը ժամը 1-ից հետո չենք նայել, այլ 9-ին նայել ենք ու քնել, երևի անբարոյական ու խեղված հոգեբանությամբ ենք մեծացել...Չեբուռաշկան ու Գենան նույնասեռական են, Կառսլոնը պեդոֆիլ է, Ну, погоди!»-ի գայլը անբարոյական է....Անբարոյականը այն մարդիկ են, ովքեր այս բարի, անմեղ ու մանկական մուլտերին նման շեղված, այլասերված ու հիվանդ մտածելակերպով են մոտենում...եթե դուք, մեծահասակներդ մուլտին նման հայացքով եք մոտենում, ինչ է սպասվում այն երեխաներին, ում դուք դաստիարակելու եք...վախենում եմ անգամ մտածել...Մի փչացրեք մեր մանկությունը, մի աղավաղեք մանկության հետ կապված հուշերը: Ես մինչև հիմա էլ մեծ հաճույքով նայում եմ այս բոլոր մուլտերը...ու վստահ եմ, որ դեռ շատ սերունդներ հաճույքով նայելու են!!!!