Եվրախորհուրդը գլխավորեց Լեհաստանի վարչապետը


02:05 , 31 օգոստոս, 2014

Hraparak.am-ը գրում է.

Եվրախորհրդի նոր ղեկավար է նշանակվել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Շաբաթ, օգոստոսի 30-ին այս մասին Twitter-ում հայտնել է Եվրախորհրդի գործող ղեկավար Հերման վան Ռոմպեյը: Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ խորհրդի բարձր ներկայացուցիչ է նշանակվել Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով այդ պաշտոնում կփոխարինի Քեթրին Էշթոնին: Այս պաշտոնի համար առաջադրված է եղել նաև Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու թեկնածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ