Նոր մանրամասներ Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքից


21:30 , 29 օգոստոս, 2014

brad-pitt-angelinia-jolie-2014-billboard-6501in.am-ը գրում է.

Երեկվա նորությունների թվում գլխավորներից մեկը հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքի մասին տեղեկությունն էր: Ինչպես գիտենք, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նրանց Chateau Miraval սեփական դղյակում, որը գտնվում է Նիցցայում: Արարողության հյուրեր են դարձել ամենամտերիմները, հայտնում է spletnik.ru-ն:

Այսպես. ըստ աղբյուրների, Ջոլին կրել է «շատ ավանդական» սպիտակ զգեստ՝ հին ժանյակից ու մետաքսից: Ջոլին կրել է նաև հարսանեկան քող:

Հաղորդվում է, որ Ջոլին իր նոր կերպարը համալրել է զարդերով, որոնք ավելի վաղ պատկանել են իր մորը՝ Մարշելին Բերտրանին:

Դա փոքրիկ ոսկե մեդալիոն է, որի մեջ դերասանուհու մոր նկարն է:

Բրեդն ու նրա որդիները կրել են մարմնագույն կոստյումներ, իսկ երեխաները՝ զգեստներ, որոնք անձամբ են ընտրել:

Հարկ է նշել, որ հարսանիքն անցել է առանց հոգևորականի մասնակցության: Դերասանները նախապես ստացել էին ամուսնության թույլտվություն՝ դիմելով Կալիֆոռնիայի իշխանություններին:

Արարողությունն անցել է առանձնատան տարածքում գտնվող մատուռում: Հենց այնտեղ էլ դերասանները միմյանց հավատարմության երդում են տվել՝ հուզելով ներկաներին:

Նրանք ասել են, թե ինչքան շատ են սիրում միմյանց ու իրենց ընտանիքը և երկուսով լացել են:

Արարողությունը կարճ է տևել: Հանդիսության պաշտոնական արարողությունից հետո Բրեդ Փիթի ընտանիքն ու հյուրերը՝ թվով 22 մարդ, տեղափոխվել են դղյակ, որտեղ նրանց սպասել են ըմպելիքներ ու տեղի արտադրության ուտեստներ:

Анджелина Джоли с матерью

Анджелина Джоли и Брэд Питт

Анджелина Джоли и Брэд Питт с детьми

Анджелина Джоли с отцом