Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր


14:00 , 29 օգոստոս, 2014

Razminfo.am-ը գրում է.

2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 
Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։ Նրա խոսքերով՝ իրենք միայն երեկ՝ օգոստոսի 28-ին են տեղեկացել Հակոբի տեղափոխման մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներից։ Վերջիններս այլ մանրամասներ չեն հաղորդել։ Մեզ չհաջողվեց այս պահի դրությամբ մեկնաբանություններ ստանալ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ