Օգոստոսի 28-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 150 կրակոց


12:30 , 29 օգոստոս, 2014

SM_Sahamn1in.am-ը գրում է.

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: