Օպերայի և բալետի թատրոնի նոր թատերաշրջանի ներկայացումները կնվիրվեն Սերգեյ Դանիելյանի հոբելյանին


18:50 , 28 օգոստոս, 2014

Օպերայի և բալետի թատրոնի նոր թատերաշրջանի ներկայացումները կնվիրվեն Սերգեյ Դանիելյանի հոբելյանինSlaq.am-ը գրում է.

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը կմեկնարկի Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի ցուցադրությամբ: Սեպտեմբերի 8-ին «Աիդա» օպերան կներկայացվի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարությամբ, իսկ 10-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Վան-Յու Նին (Թայվան):

Թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են օպերային երգիչ, տենոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 85-ամյակին: Նոր թատերաշրջանի բացման ներկայացմանը հանդես կգան Ս. Դանիելյանի ուսանողները՝ օպերային երգիչներ Գևորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ