Oրենքը հակասում է ՀՀ սահմանադրությա՞նը


17:02 , 29 օգոստոս, 2012

Պոզիտիվ. պարզվում է, որ վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան հոդվածով մարդուն կարելի ձերբակալել մինչև 10 օր, իսկ ՀՀ սահմանադրության 16 - րդ հոդվածով ձերբակալման ժամկետը սահմանափակվում է 72 ժամով, որից հետո կասկածյալին կամ ազատում են կամ էլ կալանում: Փաստորեն վարչական իրավախախտումների մասին օրենքի այդ հոդվածը հակասում է ՀՀ սահմանադրության 16 հոդվածին: Հետաքրքրականն այն է, որ այս աղաղակող հակասության մասին բավականին օպերատիվ կերպով /այսօր/ահազանգել է մեր օմբուդսմենը: Նա դիմել է սահնադրական դատարան:Դե ինչ ցանկանանք նրան հաջողություն իր բեղմնավոր աշխատանքում: Լավ է ուշ, քան երբեք: