Ժիրուն վիրահատվել է ու շարքից դուրս մնացել մինչև տարեվերջ


14:40 , 28 օգոստոս, 2014

4457540-11in.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն ենթարկվել է սրունքաթաթի վիրահատության ու շարքից դուրս մնացել մինչև տարեվերջ:

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել «Էվերթոն»-ի դեմ կայացած խաղում, երբ նրա՝ վերջին րոպեին խփած գոլը «զինագործներ»-ին փրկեց պարտությունից (2:2):

«Ժիրուն վիրահատվել է: Նա խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին: Ունենք ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ հարձակվողի դիրքում, օրինակ՝ Սանչեսը, Պոդոլսկին, Սանոգոն, Քեմփբելը, Ուոլքոթը, ով վերականգնվում է վնասվածքից:

Մեզ որակ է անհրաժեշտ: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: