Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա


12:00 , 28 օգոստոս, 2014

Lurer.com-ը գրում է.

Երեկ` օգոստոսի 27-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հրապարակել է 2014 թվականի 273-րդ օրինագիծը` Սիրիայի նոր կառավարության կազմի առնչությամբ՝ վարչապետ վերանշանակելով Դոկտ. Ուաէլ Նատեր Ալ Հալաքին: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան իջից: 

Կառավարությունը բաղկացած է 35 նախարարից, որին նախագահական նոր օրինագծով ավելացել է նոր նախարարություն` Վարչական բարեկարգման նախարարություն: Կառավարության մեջ ներառված է մեկ հայ նախարար, հանձին` Նազիրա Սարսգի (Բնապահպանության նախարար):