Սեպտեմբերի 10-ին Յուրա Մովսիսյանը կվերսկսի մարզումները


15:00 , 27 օգոստոս, 2014

Pontus+Wernbloom+Yura+Movsisyan+PFC+CSKA+Moskva+WTli9jDfPdtl1in.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

Սեպտեմբերի 10-ին Յուրան վերսկսելու է մարզումները՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆիզպատրաստականության գծով մարզչի անմիջական վերահսկողությամբ: Այս մասին ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել էր թիմի բժիշկ Միխայել Վարտապետովը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Յուրան բաց է թողել նախամրցաշրջանային ամբողջ ուսումնամարզական հավաքը: