Ոստիկանին «բոբո սարքելու» մասին


14:03 , 29 օգոստոս, 2012

Ոստիկանին «բոբո սարքելու» մասին մի խոսք էլ ես ասեմ: Որպես միլիցու տղա` իմ երեխային երբեք ոստիկանով չեմ վախեցրել, բայց մեծանալով և մեր իրականությունը ճանաչելով` աղջիկս երբեք հավատ ու վստահություն չտածեց նրանց նկատմամբ: Անցյալ տարի 1-ին անգամ Բաթումի գնալով և տեսնելով վրացի ոստիկանների վերաբերմունքը` աղջիկս համարյա թե սիրահարվել էր նրանց… կարծես թե ինչ պետք էր` ասվեց սրանով: