Գիտնականները հայտարարում են, որ գուշակել են հովիվ շների գաղտնիքը


19:30 , 27 օգոստոս, 2014

97786118_so_31in.am-ը գրում է.

Գիտնականները պնդում են, որ բացահայտել են այն գաղտնիքը, թե ինչպես են հովիվ շները վերահսկում գառների հոտը:

Մեծբրիտանացի և շվեդ հետազոտողները, օգտագործելով GPS-ցուցիչներ, վերլուծել են շների ու գառների տեղաշարժը: Նրանք պարզել են, որ շները դիմել են երկու պարզ մաթեմատիկական կանոնի: Դրանցից մեկը գառներին օգնում է միասին հավաքել, իսկ մյուսն օգնում է հոտը այլ ուղղությամբ տանել:

Ըստ գիտնականների՝ իրենց մոդելը կարող է օգտագործվել այնպիսի ռոբոտի ստեղծման համար, որը խմբով մարդկանց կօգնի դուրս գալ վառվող շինություններից կամ կղեկավարի նավթային հետքերի վերացմամբ զբաղվող մի քանի մեքենայի, եթե նավթի արտահոսք տեղի ունենա: