Le10Sport. Ֆալկաոն դարձյալ «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում է


12:10 , 27 օգոստոս, 2014

Radamel-Falcao1in.am-ը գրում է.

Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից մի քանի օր առաջ Մադրիդի «Ռեալ»-ի դարձյալ ուսումնասիրում է «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Le10Sport-ը:

Տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը կփորձի «Լիվերպուլ»-ի հետ համաձայնեցնել կոլումբիացի ֆուտբոլիստի իրավունքների վարձակալության հարցը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մոնակո»-ն պատրաստ է հրաժարվել Ֆալկաոյի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց 60 մլն եվրո ստանա: