Հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս


01:14 , 27 օգոստոս, 2014

…օհ ՜ , ինչ հայրենասեր աղջիկ է … Գիտեք ՞ ես Հայրենիքս պաշտում եմ , ինչպես մորս եմ պաշտում …ու որևէ մեկն առ այսօր չասաց , օհ՜ , ինչ մայրասեր աղջիկ է … հայ տղան , տարիքը գալիս է , գնում է բանակ ու դա բնական է : Այսօր սահմանին կանգնած է հենց այդ տղան ։ Փառք ու պատիվ այդ տղերքի ծնողներին։ Խաղաղությունը թանկ է , թանկարժեք է , դժվար է ու պարտադիր քրիստոնյայի համար ։ ՈՒ հայ տղերքն են պահում այդ խաղաղությունը իրենց արիության ու կյանքի գնով ։ ՈՒ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում ,
թե ինչ հայրենասեր են ։ Երկրի սահմանները պահելը , Հայրենիքը պաշտելը ,Մորը սիրելու նման օրինաչափություն է ։ Փառք ու պատիվ , անփորձանք ծառայություն ու խաղաղ գիշեր սահմանում ։ Տղերք Ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ։ Մ.Դ.