Լեմպարդն ավարտել է կարիերան Անգլիայի հավաքականում


18:50 , 26 օգոստոս, 2014

38312041in.am-ը գրում է.

Կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

36-ամյա կիսապաշտպանը, որի տրանսֆերը պատկանում է ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» ակումբին, վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթի»-ում:

Լեմպարդն Անգլիայի հավաքականում անցկացրել է 106 խաղ ու խփել 29 գոլ: