12:24 , 29 օգոստոս, 2012
Գիտնականները պարզել են, որ սխալ սնունդը և հեքիաթների պակասն են ժամանակակից երեխաների քնի խանգարման պատճառները: Նանք հետազոտության ընթացքում ուսումնասիրել են 7-14 տարեկան ժամանակակից երեխաների և նրանց տատիկ-պապիկների` 7-14 տարեկանում ապրած կյանքը, հաղորդում է The Times of India-ն:
Պարզվել է, որ ներկայիս սերունդը քնելու է պառկում 40 րոպե ուշ, դեռ ավելին շատերն էլ քնելուց առաջ չիպս են ուտում՝ դրանց հետ խմելով գազավորված ըմպելիք, ի տարբերություն նրանց՝ տատիկ- պապիկների, ովքեր քնելուց առաջ խմում էին կաթ կամ կակաո:
Ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ 54 %-ը լսել կամ ինքնուրույն է կարդացել հեքիաթ քնելուց առաջ, այն դեպքում, երբ մերօրյա երեխաների դեպքում այդ թիվը 27 % է, իսկ 58 %-ը հեռուսատացույց է դիտում:
Նախկինում երեխաները երկար ժամանակ էին անցկացնում դրսում` 21 %-ը գոնե 3 ժամ տրամադրում էր զբոսանքին: Իսկ այսօր երեխաների նույնիսկ 28 %-ը կես ժամից էլ քիչ է անցկացնում դրսում:
Տարեցների 70 %-ը, մանուկ հասակում ընթրում էր երեկոյան ժամը 6-ից ոչ ուշ, իսկ ներկայումս երեխաների միայն 38 %-ն է այդպես վարվում:
Ընդ որում՝ ավագ սերնդի 95 %-ը օգտագործում էր տան պայամաններում պատրաստած կերակուր, իսկ այսօր երեխաների քառորդ մասը սնվում է պատրաստի կերակուրներով: