«Ռեալ»-ը լավագույն մարզավիճակում չէ. Անչելոտի


20:00 , 26 օգոստոս, 2014

unnamed1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Կուդոբա»-ի նկատմամբ երեկ տոնած հաղթանակը (2:0):

Հիշեցնենք, որ, «Ռեալ»-ն առավելության հասավ Կարիմ Բենզեմայի ու Քրիշտիանու Ռոնալդուի գոլերի շնորհիվ:

«Քրիշտիանուն լավագույն մարզավիճակում չէ: Նույնը կարելի է ասել նաև ամբողջ թիմի մասին: Պետք է ավելի արագ գործել:

Մրցաշրջանը պետք է մեզ օգնի ձեռք բերել լավագույն մարզավիճակը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը: