Բրյուսելի հսկայական ծաղկե գորգը (PHOTO)


12:56 , 26 օգոստոս, 2014

Երկու տարին մեկ Գրան Պլասը՝ Բելգիայի Բրյուսել քաղաքի կենտրոնական  շուկան, վերածվում է աշխարհի ամենամեծ ծաղկե պարտեզներից մեկին: Այս տարի՝ օգոստոսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում, այցելուները կարող էին հիանալ մի սքանչելի ծաղկե գորգով: Նրանք, ովքեր դեռ չեն հասցրել վայելել այս ապշեցուցիչ տեսարանը, կարող են այցելել Բրյուսել երկու տարի անց՝ ոչ պակաս ապշեցուցիչ տեսարանի ականատեսը դառնալու: Գրան Պլասի ծաղկե գորգն ամեն անգամ տարբեր դիզայն է ունենում: Այն ստեղծվում է 700,000 փղականջներից (բեգոնիա): Սա Բրյուսելի ամենատեսարժան վայրերից մեկն է, ուր անպայման պետք է այցելել: 

flower_carpet.jpg

flower_carpet1.jpg

flower_carpet2.jpg

flower_carpet3.jpg

flower_carpet4.jpg

flower_carpet5.jpg

flower_carpet6.jpg

flower_carpet7.jpg